Վիեննայում բանակցությունները հասել են կիզակետին: Իրանը և արևմուտքը պնդում է, որ համաձայնության գալը հնարավոր է, բայց պիտի բարդ որոշումներ կայացվեն: Իրանի ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ պատվիրակները պետք է վերադառնան իրենց մայրաքաղաքներ վերջնական որոշման համար: Մինչդեռ ՌԴ ներկայացուցիչը հայտարարեց, որ վերջնական համաձայնության համար ավելի շատ ժամանակ է պետք: Սա իր հերթին նշանակում է, որ Սուդան-Լիբիա-Եմեն-Իսրայել-Սիրիա-Դոնբաս-Կովկաս ճակատի ողջ երկայնքով տեղի կունենան հավելյալ ճշգրտումներ:
Սուդանցիք կխզեն ռազմաբազայի համաձայնագիրը ՌԴ-ի հետ: Լիբիայում գեներալ Խավթարը հնարավոր ա հիշի, որ տանկերը վաղուց խոդ չի տվել: Նեթանյահուն էլի կպնդի, որ Իրանը ավելի մեծ թշնամի է քան ԱՄՆ-ն բարեկամ: Յեմենցիք քստիկներով ու գերժամանակակից զենքերով զինված ևս մի երկու դիրք կվերցնեն Սաուդյան Արաբիայում: Ուկրաինան զորքը կմոտեցնի սահմանին: Հայաստանում միքիչ բարդ ա... գերիները, ներխուժումները ու կիլեռների ռազբոռկեքը մի տեսակ ձանձրացնում են արդեն... մտածել ա պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165090210780501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել