Կոտորածի ստույգ սահմանում չկա, որը մեզ թույլ կտա դասակարգել սպանությունների այս կամ այն շղթան կոտորածների թվին: Այլ կերպ ասած` եթե մարդկանց մեծամասնությունը համաձայնվում է, որ դա կոտորած է, ապա դա համարվում է կոտորած: Այս հոդվածը կարդալով` դուք կբացահայտեք մարդկության ամենադաժան գծերը: Ահավասիկ պատմության 25 ամենասարսափելի կոտորածները:
25
Սալոնիկի կոտորածը

Պատմության ամենալայնածավալ կոտորածներից մեկը եղել է 390 թ.-ին, երբ հռոմեացի զորավար Թեոդոսիուս I-ը զորքեր ուղարկեց Սալոնիկ` քաղաքացիական անհնազանդությունները ճնշելու համար: Նա հավանաբար չափազանց զայրացած է եղել, երբ սկզբնական կարգադրություններ է տվել իր զորքերին: Նա գրեթե անմիջապես զղջում է և սուրհանդակ է ուղարկում, որպեսզի վերջինս փոխանցի իր զորքերին, որ իր նախնական հրամաններն այլևս ուժի մեջ չեն: Սուրհանդակը չափազանց ուշ է ժամանում: Մինչև նա լուրը կհասցներ զորքերին, 7,000 անմեղ տղամարդ, կին և երեխա արդեն սպանվել էին:
24
Գրանադայի կոտորած

1066 թ. դեկտեմբերի 30-ին մահմեդական զորքերը հարձակվեցին թագավորական պալատի վրա, որտեղ պատսպարվում էր վեզիր Յուսուֆ իբն Նագրելան: Զորքերը խաչեցին նրան: Սրան հաջորդող հրեա բնակչության կոտորածի ժամանակ Գրանադայի բազում հրեաներ սպանվեցին: Կոտորածը սկսվել էր այն բանից հետո, երբ շշուկներ էին տարածվել, թե Յուսուֆը պատրաստվում է սպանել մահմեդական թագավորին:
23
Լատինացիների կոտորածը

1182թ.-ի մայիսին լատինացիների կոտորածի ժամանակ սպանվեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի կաթոլիկներ: Կոտորածն իրականացրեց քաղաքի ուղղափառ բնակչությունը: Կոստանդնուպոլսի հռոմեացի կաթոլիկներն իրենց ձեռքն էին վերցրել ծովային առևտուրը և ֆինանսական սեկտորը: Լատինական համայնքի մեծ մասը կոտորվեց կամ փախուստի դիմեց:
22
Սուրբ Բարդուղիմեոսի օրվա կոտորած

1572 թ. տեղի ունեցած Բարդուղիմեոսի կոտորածը սպանությունների շարք էր, որին հետևեց Հռոմի կաթոլիկ բնակչության իրականացրած բռնությունների ալիքը: Այս երկու իրադարձություններն էլ ուղղված էին հուգենոտների դեմ (ֆրանսիացի բողոքականներ): Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Այն տատանվում է 5,000-ի և 30,000-ի միջև:
21
Բոլթոնի կոտորածը

Այս կոտորածը Անգլիայի քաղաքացիական պատերազմի էպիզոդներից է: 1644 թ. մայիսի 28-ին ռոյալիսները Ռուպերտ արքայազնի գլխավորությամբ գրավեցին Բոլթոն քաղաքը: Ավելի քան 1,600 մարդ զոհվեց այս կռվի ընթացքում: Զոհվածների շարքում կային նաև խաղաղ բնակիչներ:
20
Յան-Չժույի կոտորած

1645 թ. մայիսի 20-ին Չինաստանի Յանգ Չժույի բնակիչների հանդեպ Քինգի դինաստիայի զորքերը արքայազն Դոդոյի գլխավորությամբ կոտորած իրականացրին: Սպանվեց ավելի քան 80,000 մարդ: Տասը օր շարունակ նրանք թալանում էին քաղաքը` այսպիսով պատժելով բնակիչներին իրենց անհնազանդության համար: Նրանք այս կերպ նաև նախազգուշացնում էին Ջիանգնանի բնակչությանը, որ նվաճողներին չհնազանդվելը խստիվ պատժվում է:
19
Սեպտեմբերյան կոտորածներ

Սեպտեմբերյան կոտորածները տեղի ունեցան Փարիզում Ֆրանսիական հեղափոխության ընթացքում` 1792 թ.-ի ամռանը: Բռնությունները շարունակվեցին գրեթե մի դար շարունակ ամբողջ Ֆրանսիայի տարածքում: Դրանք ուղղված էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ: .
18
Էլֆինստոունի բանակի կոտորածը

Այս կոտորածը եղել է անգլո-սաքսոնական առաջին պատերազմի ընթացքում: Գեներալ Վիլյամ Էլֆինստոունը փորձում էր իր զորքին Քաբուլից Ջալալաբադ տանել: Դա մոտ 140 կմ ճանապարհ էր: Աֆղանական ցեղերը մի շարքքանի անգամ հարձակվեցին զորքի վրա: Էլֆիստոունի զորքի 16,000 մարդկանցից միայն մի քանի հոգու հաջողվեց հասնել Ջալալաբադ:
17
Բատակի կոտորած

Օսմանական զորքերի կողմից բուլղարացիների կոտորածը տեղի է ունեցել 1876 թ. ապրիլի 30-ին: Այս կոտորածը համարվում է 19-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունը: Կոտորվել է 15,000 մարդ: Այս կոտորածում մարդկանց սպանում էին առանձնակի դաժանությամբ: Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ էին: Նրանց բռնաբարում էին, տանջում և ապա գլխատում:
16
Համիդյան կոտորածներ

Համիդյան կոտորածները հայտնի են նաև իբրև 1894–1896 թթ. հայերի կոտորածներ: Այս արյունահեղությունները ևս կատարվել են Օսմանյան կայսրության կողմից: 80,000-300,000 մարդ է զոհվել: Որբ է դարձել ավելի քան 50,000 երեխա: Այս կոտորածի միջոցով Օսմանյան կայսրությունը ձգտում էր հաստատել պան-իսլամիզմի գաղափարախոսութունը և ընդլայնել իր տարածքային սահմանները:
15
Բուդ Դախոյի կոտորած

Այս կոտորածն իրականացվել է Ֆիլիպինների Մորո գյուղի բնակիչների նկատմամբ Ֆիլիպինների և Ամերիկայի միջև պատերազմի ժամանակաշրջանում: Բռնությունները իրականացվել են ամերիկացի ռազմածովային զինվորների կողմից: Թեպետ զոհերի թիվը այնքան շատ չէր, որքան այս ցուցակի մյուս կոտորածների դեպքում, սա ամենածանր հարձակումներից մեկն է, որ հրահրվել է այսօր արդեն ժողովրդավարական արժեքների ջատագով կառավարության կողմից:
14
Ադանայի կոտորածներ

Այս կոտորածը տեղի է ունեցել 1909թ.: Օսմանական թուրքերը Ադանայում մի շարք վայրագություններ իրականացրին քրիստոնյա հայերի նկատմամբ: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ Ադանայում զոհվել է 15,000 - 30,000 մարդ:
13
Նանկինի կոտորած

Նանկինի կոտորածը, հայտնի նաև իբրև «Նանկինի բռնաբարություն», լայնածավալ արյունահեղություն էր, որ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ճապոնացիները գրավեցին Նանկին քաղաքը 1937 թ. դեկտեմբերի 13-ին: Անթիվ չինացի քաղաքացիներ և զինաթափ եղած զինվորներ սպանվեցին կայսերական Ճապոնիայի բանակի կողմից: Մասսայական ալան-թալան և բռնաբարություններ տեղի ունեցան այս կոտորածի ընթացքում: Պատմաբաններն ու վկաները փաստում են, որ 250,000 - 300,000 մարդ է զոհվել այս կոտորածում:
12
Քատինի կոտորած

Այս արյունահեղությունը պատվիրված էր խորհրդային պոլիտբյուրոյի կողմից 1940 թ. մարտի 5-ին: Այն իրագործվել է գաղտնի ոստիկանության կողմից լեհ զինվորների նկատմամբ: Ստալինը իր հավանություն էր տվել այս արյունահեղությանը, որի ընթացքում գրանցվեց 22,000 զոհ:
11
Բանտարկյալների կոտորածը

Ներքին գործերի ազգային կոմիսարիատը կոտորածի ենթարկեց Արևելյան Եվրոպայի բանտարկյալներին: Վայրագություններ էին իրականացվում մասնավորապես Լեհաստանի, Ուկրաինայի և Բալթյան երկրների բանտարկյալների հանդեպ: Զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ զոհվել է 9000-100,000 մարդ: Բոլոր բանտարկյալները չէ, որ սպանվում էին: Բանտարկյալների թիվն այնքան մեծ էր, որ ԽՍՀՄ ծառայողները պարզապես ֆիզիկապես ի վիճակի չէին սպանել նրանց բոլորին: Ուստի, ոմանց հաջողվում էր փախչել:
Շարունակելի...



