Արթուր Վանեցյան Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կոտայքի մարզի Չարենցավան համայնք էր այցելել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Չարենցավանի քաղաքային այգում նա երեխաներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց։

«Հայրենիք»կուսակցության ղեկավարը նաև պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք գնալո՞ւ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։ «Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»,֊ արձագանքեց Արթուր Վանեցյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել