Tert.am-ը գրում է.
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի, Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ճակատագիրն առայժմ անորոշ է: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ զինծառայողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին, նշեց, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան:
Ռազմագերու կյանքն ու անվտանգությունը ցանկացած երկրում երաշխավորվում է Ժնևի կոնվեցիայիով, որն ընդունվել է 1949 թ-ի օգոստոսին 12-ին և ուժի մեջ մտել 1950թ-ի հոկտեմբերի 21-ին: Ժնևի 3-րդ Կոնվենցիայի 13-րդ հոդվածում ասվում է, որ ռազմագերիները չպետք է ենթարկվեն դաժան վերաբերմունքի, բռնությունների, վիրավորանքների և նվաստացումների:
«Ինչպես նաև հանրության, ավելի շուտ ամբոխի հետաքրքասիրությունից պետք է զերծ պահել ռազմագերուն այդ կոնվենցիայով,- նկատեց իրավապաշտպանը,- այնինչ ադրբեջանական կողմը հայ զինծառայողին տանում է մասնավոր մի հեռուստաընկերություն, որտեղ նա հարցազրույց է տալիս ու «…և ես ստիպված գնացի ջրի» արտահայտությունը թարգմանվում է «…որ ինձ այլ բան չէր մնում, քան անցնել ադրբեջանական տարածք» տարբերակով՝ փորձ անելով աղավաղել իրականությունը»:
Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում նաև Հակոբ Ինջիղուլյանին հեռուստատեսությամբ ադրբեջանական բանակի զինվորի համազգեստով ցուցադրելը: Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ