Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող իրավաբան Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ զոհվածների դիակների հետ կապված իրավիճակը իր բացթողումն է եղել եւ ներողություն է խնդրել։ Ինչ ներողություն, նա վաղուց պետք է հրաժարական տված լիներ։ Սակայն ինչո՞ւ հրաժարական տա, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ, Անահիտ Ավանեսյանն էլ կարող էր հայտարարել, որ հպարտանում է զոհվածների դիակների պահման պայմաններով ։ Եւ ի՞նչ էր լինելու դրանից հետո, ոչինչ, հասարակություն կոչվածը սովորել է ամեն ինչի հետ հաշտվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: