Tert.am-ը գրում է.

Քաղաքապետարանը նստացույց հայտարարած երիտասարդների առողջական խնդիրներն օգտագործում է որպես շանտաժի գործիք. այս համոզման է արդեն 21 օր քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երեք երիտասարդներից Վահագն Մինասյանը։

Ըստ նրա, դրա մասին է վկայում նաև այն, որ քաղաքապետարանի մերժեց հովանոց տեղադրելու իրենց պահանջը։

«Քաղաքապետարանը մեր ցանկացած պահանջ անպատասխան է թողնում՝ հույսը դնելով այն հանգամանքի վրա, որ մեր առողջական վիճակն այլևս չի ների նստացույցը շարունակելու և, ի վերջո, մենք կհեռանանք»,-ասաց Վահագն Մինասյանը, ով արդեն մի քանի օր է ջերմում է։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդները պահանջում են աշխատանքից ազատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ով հայհոյել էր լրագրողի, ինչպես նաև «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, ով, ըստ ակտիվիստների, խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, իր լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ դրսևորել:

Նստացույցի մյուս անդամը՝ Սուրեն Սահակյանը, մշտական չի կարող մնալ նստացույցի վայրում, քանի որ նա նույնպես արևահարվել էր, և բժիշկները նպատակահարմար չեն գտել, որ նա նստացույցը նման կիզիչ արևի տակ շարունակի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել