168.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադառնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցին, որի ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին, կնքվեցին ռուս-ադրբեջանական տնտեսական մի շարք համաձայնագրեր: - Ի՞նչ նշանակություն ունեն այս իրադարձությունները մեզ համար. այս և մի շարք այլ հարցերի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին. - Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Պուտինի Ադրբեջան կատարած այցի ընթացքում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ հնչած հայտարարություններին, ապա կարծում եմ, որ դրանցում ոչ միայն Ադրբեջանի համար որևէ օգտակար բան չկար, այլև կար որոշ էական օգտակարություն Հայաստանի համար: Թերևս առաջին անգամ Իլհամ Ալիևը լրջորեն անդրադարձավ այն հանգամանքին, որ գոյություն ունի պատմական արդարություն, գոյություն ունի պատմություն, որը անշեղորեն վկայում է Արցախյան հողերի պատկանելության մասին: Ալիևի խոսքում նկատելի էր հաշտվողականությունը և դրան զուգահեռ բացակայում էր նաև ռազմատենչությունը, կարծես առավել բողոքի շեշտադրումներ ուներ և նա կարծես պատմությունից էր բողոքում: Այն հղումը, թե ,,Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է լինի պատմական արդարության հիմքի վրա,, , ակնհայտ հայանպաստ է և մեր այսքան տարիների թիրախներից մեկը: Այսինքն՝ շնորհիվ Պուտինի Ադրբեջան այցի, մենք այսօր Ալիևի կողմից ունեցանք ճիշտ, հայանպաստ լուծման ձևակերպում: Հազար անգամ մեր կողմից ընդգծվել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում 20-րդ դարի սկզբին հայնտվել է ընդամենը Կովկասյան Բյուրոյի որոշման արդյունքում: Որևէ այլ փաստարկ իրենց օգտին պատմությունը չունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ