Ամսի 27-ին ես վստահ էի, որ գերի ընկած 6 հայ զինծառայողները ժամեր անց բաց են թողնվելու: Դրա համար կային բոլոր լծակները, որոնք այդպես էլ չօգտագործվեցին, դեռ մի բան էլ ԱԳ ինֆանտիլ նախարարը հրաժարական տվեց։ Գիտե՞ք ինչու չօգտագործվեցին, որովհետև պետություն չկա, պետական ապարատը չկա, ոչ ոք չի աշխատում, աշխատողներն էլ միմիայն լծված են կապիտուլյանտի քամագը փրկելու գործին, ձայն հավաքելով են զբաղված, անվտանգությունն ապահովելով։
Այսօր լրացավ չորրորդ օրը, ինչ ՀՀ սուվերեն տարածքից թշնամին հայ զինծառայող է գերեվարել և ասես բան էլ չի եղել։ Գլխավոր պատասխանատուն մարդկանց է հավաքում իրար գլուխ, միտինգներ անում, հպարտանում, որ պարտվել են ու դեռ շնչում է...
Հիմա հարց. այս «մարդը», ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, ի զորո՞ւ է ետ բերել պատերազմի ընթացքում գերեվարված տղերքին։ Եթե նա չի կարողանում բանակցել ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ գերի ընկածներին հետ բերելու ուղղությամբ, նա կարողանալո՞ւ է բանակցել Արցախում գերի ընկածների համար։ Ես վստահ եմ, որ ոչ։
Մի ողջ ազգ գերի է մարտնչող տգետի ձեռքում, ով ինչի կպնում է ավերում է, բայց համառորեն չի հանձնվում, տեղը չի զիջում այն մեկին, ով կարող է քիչ թե շատ կայունացնել վիճակը։ Ու ցավն էն ա, որ այդ տգետը ազգի մի ստված զանգվածի իրական արտացոլումնե . դատարկ, տգետ ու լափառոշ։ Նա իր հետ կործանելու է հայ ազգին է, Հայաստանն էլ։ Արցախն արդեն կործանել է։
նիկոլի պաշտոնավարման ամեն մի օրը Հայաստանին մեկ տարով հետ է գցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել