Տարիներ են անցել այն ժամանակից, երբ առաջին մարդը ոտք դրեց տիեզերք: Դրանից հետո հիմնադրվել է Միջազգային տիեզերական կայանը: Այնպիսի հաղորդումները, ինչպիսին է «SpaceX»-ը («Տիեզերք- X»), խթանում են տիեզերական զբոսաշրջությունը: Սակայն այս բոլոր ճանապարհորդներն էլ վերադառնում են: Ամեն ինչ այլ է լինելու «Մարս Մեկ» նախագծում:

130812-mars

«Մարս Մեկ» նախագծի նպատակն է գաղութացնել կարմիր մոլորակը: Դրա համար նախագծին կամավորներ են անհրաժեշտ: Բանն այն է, որ այս կամավորները երբևէ չեն վերադառնալու Երկիր մոլորակ: Գրանցվելով նրանք համաձայնում են միակողմանի տոմսով թռչել Մարս: Այնտեղ նրանք պետք է փորձեն մշտական բնակություն հաստատել և հետազոտություններ անցկացնեն: Մինչ այժմ ավելի քան 100,000 մարդ այս առաքելությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել: Նախքան Մարս ուղևորվելը նրանք պետք է անցնեն ութ տարի տևող դասընթաց: Հայտերն ընդունվում են բոլոր ազգերի ներկայացուցիչներից: Մասնակիցների ընտրությունը կատարվելու է բծախնդրորեն, քանզի սա շատ կարևոր նախագիծ է, և դրան հատկացված գումարները պետք է նպատակային ծախսվեն: ԱՄՆ-ում հայտադիմումը լրացնելու համար պետք է մուծել ընդամենը 36 դոլար, իսկ Մեքսիկայում` 15: Վարձի չափը որոշվում է կախված դիմորդի երկրի ՀՆԱ-ից: Միայն 18 տարին լրացած մարդիկ կարող են մասնակցել այս նախագծին:

Բնականաբար, այսպիսի նախագիծը հղի է բազում վտանգներով: Խիզախ ուխտագնացները այնքան ճառագայթման են ենթարկվելու, որքան Ազգային ավիացիայի և տիեզերագնացության կազմակերպության տիեզերագնացները ենթարկվում են իրենց ողջ աշխատանքային գործունեության ընթացքում:

Դուք էլ կարող եք դիմել այս նախագծին մասնակցելու համար` այցելելով Mars-One.com: Այս կայքում դուք կարող եք նաև տեսնել այլ դիմորդների տեսանյութերը:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել