Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում պատրաստվում են 100 դոլարանոց նոր թղթադրամների թողարկմանը, սակայն թղթադրամների տպարանը ստիպված է եղել ետ վերցնել 30 միլիոն հատ թղթադրամ՝ առկա սխալի պատճառով:

 ԱՄՆ փորագրման և տպագրության բյուրոյի ներկայացուցիչ Դարլին Անդերսոնի խոսքով՝ թղթադրամների վրա չափից շատ թանաք է լցվել, գրում է rt.com-ը՝ հղում անելով The New Yorker-ին: Այդ պատճառով գծերը չեն ստացվել այնքան հստակ, որքան պետք էր: Մինչդեռ, մասնագետների խոսքերով, նման սխալներ շատ հազվադեպ են պատահում, իսկ նման մասշտաբով՝ գրեթե երբեք:

 Հենց թղթադրամները հասել են դաշնային ռեզերվ, անմիջապես վերադարձվել են Վաշինգտոնի տպարան: ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ այսուհետ թույլ չեն տա թղթադրամ թողարկել՝ առանց նախապես ստուգում անցնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել