Shantnews.am-ը գրում է․
Անկարան հույս ունի, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կարող է շուտով վերսկսվել, քանի որ զբոսաշրջային հատվածներում, այդ թվում՝ Անթալիայում, կորոնավիրուսով վարակման ցուցանիշները նվազում են։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ-ում Թուրքիայի դեպան Մեհմեթ Սամսարը։
Ըստ դեսպանի՝ վերջին շաբաթներին Թուրքիայում կորոնավիրուսի համավարակի հետ կապված վիճակը զգալիորեն բարելավվել է՝ ձեռնարկված խիստ միջոցառումների արդյունքում։ Եթե ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիուսի օրական դեպքերի թիվը կազմում էր շուրջ 61 հազար, ապա մայիսի 26-ի դրությամբ այն նվազել է 8738-ի։
Թուրքիայի դեսպանի խոսքով՝ իրավիճակի բարելավման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումների աճը, հատկապես՝ զբոսաշրջության ոլորտում։
Սամսարն ասել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայից պատվիրակություն է եկել և Մոսկվայում բարձր մակարդակի բանակցություններ վարել այդ հարցի շուրջ։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերսկսվի, և ռուս զբոսաշրջիկները դարձյալ հնարավորություն կստանան այցելել Թուրքիա։