Երբ ֆլորիդացի 92-ամյա կնոջը նրանից բավականին երիտասարդ հարևանը մերժել է համբուրել, նա զայրացած տուն է գնացել, գտել կիսաավտոմատ ձեռքի ատրճանակը և մի քանի կրակոց արձակել տղամարդու տան ուղղությամբ: Տարեց Հելեն Սթոդինգերը բերման է ենթարկվել բնակելի տարածքի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեղադրանքով:    

Հետաքննիչները հաղորդում են, որ Սթոդինգերը գնացել է Դվայթ Բեթների հետ խոսելու, սակայն վերջինս` 53-ամյա հարևանը, նրան խնդրել է հեռանալ: Ի պատասխան Սթոդինգերն ասել է, որ մինչև Բեթները չհամբուրի իրեն, ինքը չի հեռանա: Բերթները հրաժարվել է համբուրել նրան, ինչի արդյունքում բնակիչների միջև վեճ է ծագել: Երբ բարկացած Սթոդինգերը տուն է վերադարձել, որոշել է հաշվեհարդար տեսնել և կրակել է Բեթների տան ուղղությամբ:

Բեթները լուրջ վնասվածքներ չի ստացել: Սթոդինգերն ասել է մի ոստիկանի, որ ինքը պատրաստվում էր կրակել Բեթների սիրելի մեքենայի վրա: Հետաքննիչները հավատում են, որ նա պատահաբար է շեղ կրակել, ինչի արդյունքում գնդակը դիպել է Բեթների տանը:

Բեթները հաղորդել է ոստիկանությանը, որ ինքը շարունակ խնդիրներ է ունենում տիկին Սթոդինգերի հետ, և որ ինքը կարծում է` Սթոդինգերը սիրահարված է իրեն: Նա հայտնել է, որ նախկինում ասել է Սթոդինգերին, որ ինքն ընկերուհի ունի, ինչին ի պատասխան Սթոդինգերը սպառնացել է կրակել Բեթների վրա: Շերիֆի տեղեկալն ասել է, որ զենքը եղել է զառամյալ կնոջ ննջասենյակում: 15,000 դոլար տուգանելուց հետո Սթոդինգերին դատապարտել են տնային կալանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել