Այս տարի Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմը նշում է ստեղծման 20-ամյակը: Սիրված ֆիլմի հոբելյանին ընդառաջ ֆիլմի հեղինակներն անակնկալներ են պատրարստել, գրում է Daily Mail-ը:
Նոր ձևաչափի երկու սերիալ կթողարկվի: Դա կլինի վիկտորինա 4 մասից բաղկացած և վավերագրական ֆիլմ, որը կպատմի ֆիլմի նկարահանումների ընթացքի մասին: Նոր նախագծի վրա արդեն աշխատում են Warner Bros., Unscripted Television և Warner Horizon ընկերությունները:
Առայժմ հստակ չէ, թե ինչի մասին է լինելու վիկտորինան, բայց երկրպագուներն ակնկալում են ֆանտաստիկ զարգացումներով հետաքրքիր սյուժե:
Հիշեցնենք՝ «Հարրի Փոթերն ու փիլիսոփայական քարը» ֆիլմի առաջին մասն էկրան բարձրացավ 2001 թվականի նոյեմբերի 16-ին: Հետո հաջորդեցին մյուս մասերը: Վերջին՝ 8-րդ էպիզոդը, որը կազմված էր 2 մասից, ցուցադրվեց 2011 թվականին: Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմել է 1.5 մլրդ դոլար, մինչդեռ հասույթը՝ մոտ 10 մլրդ: