1in.am-ը գրում է.

Վեսթմինսթերի պաշտոնյաները հավանության են արժանացրել Լոնդոնի կենտրոնում Ծովակալության կամարը հյուրանոցի վերածելու ծրագիրը, գրում է The Times-ը: 

Ծովակալության կամարն անցած տարի 60 մլն ֆունտ սթեռլինգով գնել էր Prime Investors Capital ընկերությունը, սակայն նրան կամարը էքսկլյուզիվ հյուրանոցի վերածելու թույլտվություն չէր հատկացվում:

Երեկ հարցը դարձյալ դրվել է քննարկման ու այս անգամ PIC-ը խոստացել է քաղաքին հատկացնել հավելյալ 600 հազար ֆունտ սթեռլինգ՝ Լոնդոնի կենտրոնում շենք կառուցելու ու ևս 600 հազար ֆունտ սթեռլինգ՝ արվեստի զարգացման համար: 

5 կամարներով 5 հարկանի շինությունը կառուցվել է 1912 թ.՝ Էդվարդ 7-րդի պատվերով՝ ի հիշատակ թագուհի Վիկտորյայի: 

Ծովակալության կամարը սահմանակից է մի կողմից՝ Թրաֆալգարի հրապարակին ու մյուս կողմից՝ Սենտ-Ջեյմս այգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել