Tert.am-ը գրում է.
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց, որ անիմաստ է համարում Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելը:
«Անիմաստ է համակենտրոնացման ճամբարում մասնակցել ընտրությունների, Սյունիքը համակենտրոնացման ճամբար է, Սյունիքում կրիմինալ է, իշխանություն չկա»,- ասաց նա:
Խոսելով առաջիկա ընտրությունների համար նոր քաղաքական միավոր ստեղծելու մասին՝ նա նշեց, թե քանի որ այսօր, ցավոք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ մի բան չունի հայ ազգին ներկայացնելու, ապա լավ կլինի, որ ՀՀԿ-ն ընդհանրապես ոչ մի բանով չզբաղվի։
«Ինչին որ ձեռք տվեցին, փչացրեցին, մի հատ գործարան շահագործման չհանձնեցին: Մեր երկրի ընդերքն ո՞ւր ա, ո՞վ ա լափում, էսօր ոչ մի բան չկա ասելու, պարզ է, որ պետք է մի միավոր ստեղծի, որպեսզի ընտրությունների գնա, քանի որ «Առաջ Հայաստանը» արագ գնաց դեպի ետ»,- ասաց նա։
Գուրգեն Եղիազարյանը հավելեց, որ եթե մի քիչ էլ ՀՀԿ-ն մնա իշխանության, ապա պետականությունը կկորցնենք. «Ես նույնիսկ առաջարկում եմ իմ ընդդիմադիր ընկերներին, որ իշխանափոխությունից հետո պաշտոնի չեն գա, մենակ թե սրանք գնան, ես էլ պաշտոն չեմ ուզում, մենակ թե սրանք գնան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ