Հիշու՞մ եք՝ երկու օր առաջ բարձրաձայնում էի, որ ինչ-որ կուսակցություն գրանցվել է ուղիղ 8 օրում (6 աշխատանքային օրում):
Հայտնում եմ ձեզ, որ այդ կուսակցությունը 2 օրվա մեջ փաստորեն հասցրել է իր երկրորդ համագումարը գումարել, որոշել մասնակցել ընտրություններին, հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը առնվազն 80 թեկնածուի համար ու դրանք հանձնել ԿԸՀ։ Ֆանտաստի՛կ արդյունավետություն։ 10 օր առաջ՝ ոչինչ էլ չկա, իսկ այսօր՝ կա փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած կուսակցություն։
Այդ նորահայտ կուսակցության հապավումն է ՀԱՊԿ։ Նրանք թերևս միայն գրանցվելուց հետո՛ հայտնաբերեցին, որ նույն հապավմամբ առկա է միջազգային կազմակերպություն։ Բա հո չէի՞ն ուզում շփոթ առաջացնել։
Կարճ ասած՝ կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի։
ՀԳ. Այս ընտրություններին մասնակցում է 27 (քսանյոթ, Կառլ, քսանյո՛թ) քաղաքական ուժ։ 2018թ. ընտրություններին 11 էին, իսկ 2017-ին՝ 9:
ՀԳ-2. Վաղվանից փորձելու եմ պարզել - է՞լ ինչ «տիեզերական արագությամբ» գոյացած կուսակցություններ կան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225671780645465
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել