Որքան էլ որ մարդկությունը փորձում է ուսումնասիրել Տիեզերքը, միևնույն է, վերջինս սահմաններ չունի։ Սակայն վերջերս կատարված բացահայտումը ամեն ինչ գլխիվայր շրջել է։ Մեր արեգակնային համակարգի սահմանին առաջին արտասովոր օբյեկտը հայտնաբերվել է դեռևս 1992 թ.՝ «Վոյաժեր-1»-ի շնորհիվ։ Այդ ժամանակ բարիերի հնարավոր գոյության վարկածն առկա էր միայն տեսականորեն։

2007-2017 թթ. թողարկվեց «Նոր հորիզոնները»-ը, որը սկանավորեց երկինքը մի քանի անգամ։ Սարքավորումն արձանագրեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթի հետքեր կան այնտեղ, որտեղ այն Արեգակը թողնել պարզապես չի կարող։ Դա կարծես յուրօրինակ շեմ լիներ մեր համակարգի և ողջ Տիեզերքի միջև։

Մեր համակարգի բոլոր մարմինների վրա ազդում է արեգակնային քամին։ Վերջինս մասնիկների շարունակական հոսք է, որոնք պլազմա են կազմում։ Քամին ողջ համակարգի շրջակայքում հոլիոսֆերա է կազմում՝ պղպջակի տեսքով։ Սակայն Արեգակնային համակարգի սահմանին քամին անհետանում է, սկսվում է միջաստղային տարածություն, որի հիմքում ընկած է ջրածինը։

«Վոյաժեր-1»-ի կողմից հայտնաբերված լուսավորվող պատը գոյացություն է, որը կազմավորվել է արեգակնային քամու և չլիցքավորված ջրածնային ատոմներից բաղկացած միջաստղային ուժերի բախման արդյունքում։ Հավանական է, որ քամու մասնիկները ջրածնի հետ բախման արդյունքում դանդաղում են, իսկ կինետիկ էներգիան ջերմայինի է փոխակերպվում, և սահմանին կազմավորվում է ջրածնային պատ։ Վերջինս յուրահատուկ կերպով ցրում է ուլտրամանուշակագույն լույսը։

Երևույթն ստացել է պաշտոնական «Կրակի պատ» անվանումը։ Մագնիսական դաշտն այստեղ բավականին արտասովոր է և փրփուրի է հիշեցնում։ Պատն անցնելը շատ բարդ է, քանի որ այն անհավանական ջերմություն ունեցող պլազմա է։ Պատը, միաժամանակ, թույլ չի տալիս ներթափանցել տիեզերական ճառագայթների կեսին։

Եթե ինչ-ինչ պատճառով այս պատը փլվի, Արեգակնային համակարգը միջաստղային տարածության մաս կդառնա։ Գոյատևելու հավանականությունն այս դեպքում կհավասարվի զրոյի, քնաի որ հսկայական քանակությամբ ռադիացիա կտարածվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել