2020թ. սեպտեմբերից մեր հայրենիքը վտանգված է և գտնվում է բազմաթիվ հարվածների ներքո, բայց ինչ-որ բան այն չի մեր հայ ազգի հետ...
Բարոյահոգեբանական ճգնաժամը մեզ կոտրում է, և մենք այսօր նույնիսկ ոտքի չենք կանգնում Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ գործող իշխանությունները, որոնց հրաժարական տալու մասին իմ կոչը մինչ օրս ուժի մեջ է, քանի որ ժողովրդավարությունը, ինչպես նաև քաղաքական պատասխանատվությունն արժեքային է և ես շարունակում եմ կարևորել այս մշակույթը, սակայն կոչս այսօր ազգային միասնական պայքարի մասին է։
Աշխարհով մեկ սփռված 10 միլիոն հայերից քանի՞սն է իրենց ձայնը բարձրացրել հանուն Հայաստանի։ Քանի՞սն են նամակ գրել իրենց պետությունների ղեկավարներին՝ պահանջելով դատապարտել ՀՀ-ի պետական սահմանի խախտումը։ Քանի՞սն են օգտագործել իրենց կապերը միջազգային մամուլում այս հարցի լուսաբանման համար։ Քանի՞սն են միջազգային կազմակերպություններում իրենց ձայնը բարձրացրել այդ կազմակերպությունների դիրքորոշման վրա ներազդելու համար, լինեն դրանք քաղքական, հասարակական, ֆինանսական, տնտեսական, թե մշակութային ինստիտուտներ։
Ցավով պետք է նշեմ, որ այո, Հայաստանի Հանրապետությունն այսօր գտնվում է մեծ ճգնաժամի մեջ։ Մեր հայրենիքի պետականության պահպանումը պետք է լինի աշխարհի ցանկացած կետում ապրող հայի ինչպես ցանկությունը, այնպես էլ պատասխանատվությունը։ Միայն այս դեպքում կկարողանանք հասնել մեր երազած ազգային միասնականությանը։
Ձայնդ բարձրացրո՛ւ, պահանջդ ներկայացրո՛ւ, սիրելի՛ իմ հայրենակից։ Օգնի՛ր հայրենիքին, օգնի՛ր Արցախին, օգնի՛ր Հայաստանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել