Փողոցային արվեստով զբաղվող բրազիլացի Հերբերտ Բագլիոնը իր «1000 ստվերներ» ծրագրի շրջանակներում Սան Պաուլոյի և Փարիզի լքված շինությունների պատերին, առաստաղներին ու հատակներին սև ստվերանկարներ է ստեղծում: Սակայն նրա ամենատպավորիչ աշխատանքները թերևս Իտալիայի Պարմա քաղաքի լքված հոգեբուժարանում արված նկարներն են:
Խարխլված այս կառույցը, լքված անվասայլակները, երկար մութ միջանցքները արդեն իսկ հեշտությամբ խորհրդավոր մթնոլորտ են ստեղծում, որը կարծես իր մեջ պահպանում է տարբեր մտացածին տեսիլքներ: Իսկ Բագլիոնի աշխատանքներն այս վայրին ավելի ահասարսուռ տպավորություն են ներշնչում: Նույնիսկ եթե մոտակայքում լինեք, հորդառատ անձրևից այստեղ պատսպարվելն իսկապես խելահեղություն կլինի: Ես երևի կնախընտրեի դրսում մնալ:
Ստորև կարող եք դիտել նրա աշխատանքների լուսանկարները:








Հերբերտ Բագլիոնի լուսանկարչական և փողոցային նկարչության այլ աշխատանքներ կարող եք գտնել այստեղ:



