Tert.am-ը գրում է.
Կառավարության որոշմամբ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90 ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ապահովելու համար նախարարությանը 2013թ. ինն ամսում հատկացվել է 3 174.8 հազ. դրամ` ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Որոշման համաձայն՝ գումար կտրամադրվի նաև «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա», «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա», «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա», «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա» և «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություններին և «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ