2264 թվական
Լոս Անջելես
Քանդված, ավերված քաղաքի փլատակների միջից մի չինացու գլուխ երևաց:
Ձեռքին գրքի նման մի բան բռնած բղավում էր.
- Նյու դո դայ դձյո դամա, նյու դո դայ դձյո դամա…
Նրա ձեռքին լոսանջելեսցի մի աշակերտի օրագիր էր:
* * *
Իմ անունն է Անդ Միք:
(Պապիկս մահանալուց առաջ ասաց, որ իմ լրիվ անունն է Անդրանիկ Միքայելյան, հայրս այն ժամանակ ասաց` խելքը գցել է ծերուկը, մի հավատա):
Ես ծնվել եմ Ամերիկայում, երկիր, որի շուրջը պտտվում են արևն ու մնացած մոլորակները:
Ազգությունս՝ ամերիկացի:
Տասնչորս տարեկան:
Հասակս`197 սմ, քաշս` 148 կգ:
14 սեպտեմբեր
Այսօր շուտ եմ արթնացել, նախաճաշել հայրիկիս հետ, վիճել, թե ով կարող է ավելի բարձր չփչփացնելով ուտի նախաճաշը, և հաղթել եմ:
Հիմա հայրս ինձ պարտք է 12 դոլար:
Դպրոցը իմ տանից հեռու է 500 մ:
Լավ է, որ մեքենա ունեմ, կհասնեմ մեկ ժամ հետո, խցանումները այսօր քիչ են:
… Առաջին դասը պատմության դաս էր: Անցավ տխուր ու միապաղաղ:
Ուսուցիչն ասաց, որ Ամերիկան հայտնաբերել է Կոլումբոսը՝ հիմարություն: Ամերիկան հայտնաբերել ենք մենք՝ ամերիկացիներս, դրա համար էլ կոչվում է Ամերիկա:
Որտեղի՞ց են գտնում անգրագետ ուսուցիչների – չեմ հասկանում:
Հաջորդ թեման նախնադարի մասին էր, պատմում են մի անհանգիստ ազգի մասին, որին կոչել են հայեր:
Նորից հերթական հիմարությունը:
Երկրի մոլորակի պատմության մեջ եղել են երկու ազգ` շեղաչք չինացիներ և մենք` ազատ ամերիկացիներս, հայրս է ասել:
Դպրոցում տխուր է:
Երեկոյան հավաքվելու ենք Ջիմի տանը, աղջիկների հետ լկստվելու:
16 սեպտեմբեր
Այսօր կիրակի է, ցանկանում էի երկար քնել, հայրս չթողեց:
- Վեր կաց, Ամերիկայի նախագահն է ելույթ ունենալու, հարկավոր է լսել:
Օրն անցավ հիասքանչ:
Հորս հետ կերանք պոպ-կորն ու լսեցինք նախագահին:
Իմ մեջ տպավորվեցին նրա խոսքերը.
- Զարմանալ կարելի է, որ մնացած մանր-մունր ժողովուրդները բողոքում են, որ իրենց մենք ռմբակոծում ենք, դա մեր ազատ Ամերիկայի արդար իրավունքն է:
Աստված պահպանի Ամերիկային, որը պատրաստ է երջանկացնելու մնացած ժողովուրդներին, իսկ եթե ինչ-որ ազգ չի ցանկանում երջանկանալ, մենք կստիպենք, դա մեր իրավունքն է:
Երեկոն անցկացրեցի ինտերնետում` www. pentagon.com и www. whitehouse.org պոռնոսայթերում:
Հետո ինքս ինձ հանգստացրեցի ու պառկեցի քնելու…
19 սեպտեմբեր
Մաթեմատիկայի դասին սովորում էինք հաշվել մինչև 10:
Ես հաշվեցի մինչև 7, ուսուցիչն ինձ գովեց, ես էլ նրան և ստացա գերազանց գնահատական:
Հայրս հիմա արդեն ինձ պարտք կլինի 20 դոլլար:
Հաջորդ դասը ֆիզկուլտուրա էր:
Քանի դեռ իմ համադասարանցիները պատի անցքից նայում էին թե ինչպես են աղջիկները լոգարանում ցայվում, ես հակառակ պատի անցքից նայում էի թե ինչպես է ցայվում ֆիզկուլտուրայի ուսուցիչ միստր Լեսլին:
Մեծ դասամիջոցին Պիտն ինձ ցույց տվեց հորից գաղտնի թռցրած ատրճանակն ու սկսեց կրակել աղջիկների վրա:
Որոնք կիսակենդան էին Պիտը կրկնում էր կրակոցը, որ շատ չտանջվեն:
Հետո եկան ոստիկանությունից ու առանց բացատրություն տալու տարան Պիտին:
Ինչո՞ւ, ոչ ոք չկարողացավ բացատրել, չէ՞ որ նա ընդամենը զվարճանում էր:
Երեկոյան Պիտին բաց թողեցին տուն:
24 սեպտեմբեր
Այսօր դասերից հետո մեզ երկհարկանի ավտոբուսով տարան պատկերասրահ:
Պատերին նկարներում մերկ կանայք էին:
Ինտերնետում ավելի լավերը կան, ինքս եմ տեսել:
Նկարներից մեկի տակ գրված էր «Ռենուար, Մերկ Մախան»:
Ես այդ Մախայի ոտքերի արանքում կպցրեցի ծամոնս:
Հոյակապ ստացվեց:
Պիտը ծամոնի վրա խրեց գրիչը:
Խոստովանեմ, որ հաղթողը նա էր, ես նրան պարտք մնացի 8 դոլար:
Երբ մեր ավտոբուսը շարժվեց, մի տարիքով կին էր վազում ու բղավում:
- Չէ՞ որ դա միլիոնից ավել արժի, ես կգժվեմ:
Մենք Պիտի հետ իրար աչքով արեցինք:
Մենք վարվել էինք ինչպես իսկական ամերիկացիներ ու հպարտ էինք:
1 հոկտեմբեր
Հայրս այսօր ստիպեց դպրոց գնալուց առաջ անպայման գոլֆ խաղալ:
Թե այդ հիմարի մտքով ինչ է անցնում ամեն առավոտ, ես չեմ հասկանում:
Իմ հարվածը գնդակին կարծես ստացվեց:
Ուղիղ հորս ճակատին:
AMBULANCE- ի մեջ նայում եմ ուշակորույս հորս ու մտածում, որ լավ բան չստացվեց, եթե ուշքի չգա իմ պարտքերն ո՞վ է վճարելու:
Հոսպիտալի բժիշկն ուշքի բերեց հորս ու ասաց.
- Մի տես է, նույնիսկ ուղեղի ցնցում չի ստացել, այ քեզ պինդ մարդ, իսկական ամերիկացի:
Ես հպարտ եմ, որ այդպիսի հայր ունեմ…
* * *
Փլատակների միջից փրկարար չինացին ինչ-որ բան էր բղավում:
- Կան թինգ, ջին ժի քու անգ, կան թինգ, ջին ժի քու անգ:
(Այնտեղ շարունակությունն էլ կա):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/514930245246616
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել