Մարկ Ուոլբերգը միշտ հայտնի է եղել սպորտային կազմվածքով։ Բայց, օրերս նրան նկատեցել չափազանց գիրացած։ Այդ ի՞նչ է պատահել։
Պարզվել է, որ ավելորդ 7 կգ-ները Մարկ Ուոլբերգը հավաքել է ոչ թե հենց այնպես, այլ նոր՝ «Հայր Սթյու» ֆիլմի համար: Սյուժեի համաձայն՝ դերասանը խաղում է նախկին բռնցքամարտիկի, ով քահանա է դարձել։
Հետաքրքիր է, որ հայտնի մարդիկ բոլորովին չեն ամաչում ավելորդ կիլոգրամներից, ավելին, նա չի պատրաստվում կանգ առնել ձեռք բերածի վրա եւ ակտիվորեն ուտում է յուղոտ եւ կալորիական սնունդ, որպեսզի իր քաշը հասցնի առավելագույնի:
«Ես կուտեմ շատ բուրգերներ ու կարկանդակներ։ Ինձ խնդրում են առողջ սնունդ ուտել, բայց ես այնքան երկար եմ պահել ռեժիմը, որ պատրաստ էի ուտել այն ամենը, ինչ տեսնում եմ։ Ես ուզում եմ թխվածքներ, ուզում եմ արագ սնունդ, նրբաբլիթներ եւ ընդհանրապես այն ամենը, ինչ կգտնեմ», - խոստովանում է Ուոլբերգը։
Բայց նույնիսկ այդ ավելորդ կիլոգրամները բավարար չեն եղել լիարժեք կերպար ստեղծելու համար, այդ պատճառով էլ դիմահարդարներն արհեստականորեն ավելացնում են այն։ Հրապարակված լուսանկարներից մեկում երեւում է նրա արհեստական որովայնը։