Հիշեք, որ Թիֆլիսում վառել են Սուրբ Նշան վանքը, ավիրել են Մուղնեցոնց վանքը, պղծել են Նորաշեն վանքը, պայթեցրել են Կարմիր Ավետարան վանքը, քանդել են Թիֆլիսի սիրտ` հայկական Հավլաբար թաղամասի կեսը: Նույնիսկ Մանթաշևի հայտնի շարքերը վերանվանել են Շառդենի անունով: 

Իմ կողմից հարգված Լուսինե Բադալյան ջան, մինչև հրճվես Թիֆլիսով ու իրենց Մայր տաճարով հիանաս, իշիր, որ այդ տաճարը պիղծ է, կառուցվել է մեր հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տեղը և մեզ մեծ ջանքերով հաջողվեց գոնե Թումանյանի, Րաֆֆու և այլ մեր մի քանի մեծերի գերեզմանները փրկել:

Նայիր ուշադիր այս նկարին, սա հայի ոսկոր է, քո հայի, մեր հայի, որն մտնելով գերեզման չէր պատկերացնի , որ վրացական լոպազության ու հակահայության համար պիտի իր վերջին հանգրվանով պղծվի ու դուրս շպրտվի:

Հույսով եմ կթարգես այսուհետ վրացում մեր աչքը կոխել ու մեզ էլ նվաստացնել, Լուսինե ջան: 
Ու սենց բաներ էլ ձեռդ չի գնա գրես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել