Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը գրեթե ամբողջությամբ փակել է սահմանն ուկրաինական ապրանքների առջև։

Ինչպես հաղորդում է ЭхоМосквы ռադիոկայանն, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի գործատուների միությունը։ Օգոստոսի 14-ից ուկրաինական արտադրողները հայտարարվել են ռիսկային ու ներառվել համապատասխան ցուցակներում, որը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում արտահանման համար։
«Խնդիրները, որոնք առաջ են սկսել գալ ռուս-ուկրաինական սահմանի վրա մեծապես կապված են Մաքսային միության աշխատանքների հետ, քանի որ Ուկրաինան դրա անդամ չի հանդիսանում։ Դրանում որևէ հստակ քաղաքականություն չկա»,- նույն աղբյուրի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցով կոմիտեի անդամ Լեոնիդ Սլուցկին։
Նշենք, որ Ուկրաինական մամուլն արդեն իսկ փաստում է, որ նման եղանակներում ռուսաստանը պարզապես փորձում է պարտադրել պաշտոնական Կիևին հրաժարվել եվրոինտեգրացիայի գործընթացից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել