Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ամիսներ առաջ էի գրել ու խորհուրդ տվել, թե ինչ պետք է անել Զանգեզուրում։ Մի բան ակնհայտ է, որ ի տարբերություն սլավոն ժողովուրդների, նաև մեր դրակից վրացի ժողովրդի, հայ ինքնության մեջ բացակայում է կոլեկտիվ մտածելակերպը և համերաշխ գործելու ինքնապաշտպանական բնազդը։

Ես չեմ կարծում, որ Փաշինսկին կարող էր ինչ-որ ձևով կասեցնել Սյունիքում ինքնապաշտպանական ու կիսառազմականացված խմբերի ստեղծումը, եթե Սյունիքի բնակչությունն ընկալեր պահի վտանգը և գործի անցներ։ Այն վտանգը, որի մասին խոսում էի մշտապես, այսօր իրականություն է դարձել։ Ու կրկին գործելու փոխարեն միայն բողոքում եք։

Կարելի է հարցնել ո՞ւմ։ Դավաճանի՞ն, եթե վստահ եք, որ գործ ունեք դավաճանի հետ, ապա ինչու եք նրանից ու անգամ իրեն բողոքո՞ւմ։

Երբ սկսվում է փթախտը, կամ պետք է անդամահատել օրգանիզմի փթող հատվածը, կամ հաշտվել այն մտքի հետ, որ շուտով այն կոչնչացնի ողջ մարմինը։

Ընդ որում, նախապատերազմական շրջանում ամենաարժեքավոր բնազդը՝ վախն է։ Առանց այդ բնազդի ոչնչանում է անգամ կենդանակ աշխարհը։ Ցավը նրանում է, որ երբ վախի զգացմունքը բթացնում են, մեռնում է դիմադրության և ինքնապահպանման ռեֆլեքսը։

Իշխանության տմարդի և ծրագրված ապազգային քայլերի հիմքում ընկած է ինքնապահման բնազդների ոչնչացումը։ Այն էլ՝ կոլեկտիվ բնազդի։ Այդ կոլեկտիվ բնազդի ոնչացման հիմքում էլ ընկած է Հայոց մեծ եղեռնի առեղծվածը։

Բոլոր նրանք, ում հայ կղերն ու երիտթուրքերին ծառայություն մատուցողները կարողացել էին համոզել, որ նրանք պաշտպանված են, ի վերջո մորթվեցին։ Իսկ հայ ժողովուրդը մորթվել է այն ժամանակ, երբ նրան առաջնորդել են ոչ թե զինվորականները՝ այլ վաճառականներն ու նրանց պատվիրատուները։

Դադարեք զբաղվել լուսանկարչական դեմագոգիայով և անբովանդակ քարոզչությամբ։ Զինվեք և պատրաստվեք մի նոր՝ ավելի մեծ պատերազմի։

Սյունիքում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաև իմ հայրենակիցները, որոնք կորցրել են ինքնապահպանման բնազդը և այն կառավարելու կարողությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել