Starnews.am-ը գրում է.

Starnews-ն ինչպես միշտ ամփոփում է շաբաթը:

Այս շաբաթ ամենաշատն աչքի ընկածը դերասանուհի Սաթենիկ Հազարյանն էր, նախ նա հետևորդներից օգնություն խնդրեց, քանի որ մեքենային գողացել էին իր պայուսակը, որում կային կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև իր համար թանկարժեք իր: Ավելի ուշ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հումորային գրառմամբ հանդես եկավ, որում նշել էր, որ ինքը չի գողացել Սաթենիկի պայուսակը: Պատճառն այն էր, որ Լուիզան և Սաթենիկը միասին հանդես էին եկել նույն հաղորդման շրջանակներում, որում Լուիզան կրում էր կամ Սաթենիկի պայուսակը, կամ էլ շատ նման պայուսակ:

Нет описания.

Starnews-ն այս շաբաթ ուսումնասիրեց Սաթենիկի կյանքը և պարզեց, որ դրանում բավական շատ դրամատիկ էջեր են եղել:  Սաթենիկ Հազարյանն ամուսնալուծված է, նա ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, ինչպես հարցազրույցների մեկում էր նշել, նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:

«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին»,-նշել էր հարցազրույցում Սաթենիկը:

Starnews-ը ներկայացրեց նաև այն կանանց, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին, որպես կանոն նրանք անձնական մեծ ողբերգություն են ունենում, ամուսիններն էլ երբեք չեն փորձում շփման եզրեր գտնել իրենց երեխաների հետ:

Ի դեպ, այդպիսի կանանցից մեկն էլ երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Նա օրերս հրապարակել էր որդու մասնակցությամբ տեսանյութ: Լիլիթի որդու հայրը երգիչ Դավիթ Թուջարյանն է, սակայն Starnews-ի տեղեկություններով՝ հայր և որդի չեն շփվում:

Հարցազրույցներից մեկում Լիլիթը խոստովանել էր, որ այնպիսի  մի դեպք էր եղել, որից հետո իր որդին չէր ցանկացել հոր հետ շփվել, Լիլիթի խոսքով՝ երեխան պարզապես կորցրել է հոր հետ շփվելու ցանկությունը: Լիլիթը վստահեցնում է, որ Դավիթը չի էլ փորձում շփման եզրեր գտնել, միայն ժամանակ առ ժամանակ ընդհանուր ընկերներին հայտնում է, որ տղային տեսնելու ցանկություն ունի: Լիլիթը վստահեցնում է, որ որդուն չի խոչընդոտելու հոր հետ շփվել, թողնելու է, որ տղան ինքը որոշում կայացնի:

Այս շաբաթը բարդ էր նաև Արա Մարտիրոսյանի համար: Երգիչը վարակվել է կորոնավիրուսով, հետաձգել է համերգները: Նա տեսանյութ էր հրապարակել հիվանդանոցից և խոստովանել, որ իրեն այն աշխարհից են հետ բերել:

Իր կյանքն է վայելում մոդել Լյուսի Հայրապետյանը: Նա կրկին մեկնել է հանգստի և կրկին մերկացել՝ թքած ունենալով բոլոր քննադատությունների վրա:

Нет описания.

Starnews-ը այս շաբաթ էլ ինչպես միշտ բացահայտել էր հայտնի մարդկանց ընտանիքի անդամներին կամ արդեն նախկին կեսերին և այն հայտնիներին, որոնք երիտասարդ տարիքում մահացել են, սակայն մինչ օրս նրանք սիրված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել