Armeniasputnik.am-ը գրում է.

Աթենքի արևմուտքի անտառազանգվածում սկսված հրդեհը հասել է քաղաքին, ոչնչացնում է տները և ծխով է պատել Ակրոպոլիսը, հայտնում է «Московский комсомолец» թերթը։

Աթենքի իշխանությունները հայտնել են, որ հրդեհի հետևանքով այրվել է ավելի քան 5000 հեկտար անտառ, ոչնչացվել և վնասվել են բնակելի տներ, շարքից հանվել են էլեկտրահաղորդման գծերը: Հրդեհի ծուխը երևացել է ողջ Հարավային Հունաստանում և նույնիսկ Էգեյան ծովի առողջարանային կղզիներում:

Հրդեհը սկսվել է Աթենքից մոտ 70 կմ դեպի արևմուտք ՝ Լուտրակի առողջարանային քաղաքից դուրս։ Այն մարելու համար գործի են դրվել 17 ջրցան ինքնաթիռ և երեք ուղղաթիռ, ավելի քան 250 հրշեջ: Տարհանվել է 18 բնակավայր և մեկ կանանց մենաստան։

Հունաստանը խնդրել է օգտագործել Եվրոպական միության արբանյակային ծառայությունը՝ վնասը գնահատելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել