«Առավոտ»-ը գրում է.
Պուտին-Ալիեւ հանդիպման շուրջ ենթադրությունները եւ դրանից սպասելիքները չափազանցված էին: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Ռուս-ադրբեջանական համագործակցության, առավել եւս՝ ալյանսի հեռանկար չեմ տեսնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը եվրոպական շուկաներ արտահանելով գազ եւ նավթ, սկզբունքորեն դառնում է Ռուսաստանի լուրջ տնտեսական մրցակիցը:
Եվրոպացիները չեն թաքցնում, որ իլհամալիեւյան ռեժիմի կամայականությունների առջեւ աչք են փակում միայն նրա համար, որ Ադրբեջանը Ռուսաստանի այլընտրանքն է «էներգետիկ անվտանգության ապահովման» հարցում: Այս իրավիճակում ռուս-ադրբեջանական ի՞նչ ալյանսի մասին է խոսքը»,-ասել է նա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել