«Ժողովուրդ»-ը գրում է.

Եվրոպական վիճակագրական վարչությունը՝ Եվրոստւստը, ներկայացրել է 2013 թվականի առաջին եռամսյակի տվյալները Եվրամիության երկրներում ապաստան հայցողների վերաբերյալ։ Ըստ «Ազատության», վերջին 12 ամիսների ընթացքում Եվրոպայում ապաստան է հայցել 5 հազար 300 հայաստանցի, Վրաստանից՝ շուրջ կրկնակի շատ՝ 11 հազար 35 հոգի, հարևան Թուրքիայից՝ մոտ 6 հազար 300-ը, իսկ Իրանից Եվրոպայում հաստատվելու համար ապաստան է խնդրել շուրջ 14 հազար մարդ։

 Փաստորեն, Եվրոպայում ապաստան փնտրող հայաստւսնցիների թիվն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 12 տոկոսով՝ շուրջ 200-ով։ Այս տարվա առաջին երեք ամիսներին 1355 հայաստանցի է ապաստան խնդրել Եվրոպայում, համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանից ապաստանի համար եվրոպական երկրներին դիմած քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10 տոկոսով ավելացել է և կազմում է 2310։

 Հարևան Ադրբեջանը տեղ չի գտել այն 30 երկրների շարքում, որոնց քաղաքացիները ամենից շատ են դիմում եվոոպական երկրներին՝ ապաստանի համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել