Ալբանիա-Հայաստան՝ 2:0. Դժգույն խաղ, տրամաբանական ելք (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Վերջ՝ 2:0: Հայաստանի հավաքականը բավական դժգույն հանդիպում անցկացրեց եւ կարող էր նույնիսկ ավելի խոշոր հաշվով պարտվել Ալբանիայի հավաքականին: Կոպիտ սխալներ պաշտպանությունում, անատամ խաղ հարձակման գծում… Հիմնականում այս ամենով աչքի ընկավ Հայաստանի ընտրանին Տիրանայում կայացած խաղում: 22 օր անց՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ընտրանին հյուրընկալվելու է ավելի բարձր կարգ ունեցող Չեխիային՝ անցկացնելով 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ հանդիպումը: 

90՝ Մրցավարը 3 րոպե ավելացրեց հիմնական ժամանակում:
89՝ Ասլանյանը ձախ եզրով նետվեց առաջ եւ փորձեց սուր փոխանցում կատարել, սակայն գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից...
86՝ Ալբանացիները շարունակում են ավելի վստահ գործել: Հայաստանի հավաքականի մոտ ոչինչ չի ստացվում: 
80՝ Վտանգավոր էր Հայաստանի դարպասի մոտ, բայց Լիլայի հարվածից հետո Կասպարովը ետ մղեց գնդակը:
76` Նորայր Ասլանյանը փոխարինեց Գեւորգ Ղազարյանին:
75` Ղազարյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ փոխանցում կատարեց, սակայն վստահ գործեց դարպասապահը:
71` «Գանձասարի» խաղացող Արթուր Ավագյանը փոխարինեց Լեւոն Հայրապետյանին:

Տեսանյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել