Yerevannews.am-ը գրում է.
Հայաստանում ամուսնալուծությունների պատճառների թվում հիմնականում նշվում են ֆինանսական խնդիրները, ամուսնու խմող լինելը, բնավորությունների անհամապատասխանությունը: Այսօր կայացած ասուլիսի ըթացքում նման տեսակետ հայտնեց հոգեբան Սեդրակ Սեդրակյանը:
«Շատ կարևոր է նաև սեռական անհամապատասխանությունը, որոնց մասին հաճախ չեն բարձրաձայնվում», - նշեց նա, հավելելով, որ այս ամենն այժմ տարվում է դեպի սոցիալական ոլորտ, սակայն, հոգեբանի խոսքերով, կան շատ հարուստ ընտանիքներ, որոնք երջանիկ չեն:
Նա նաև նշեց, որ Հայաստանում բացակայում է հոգեբանին դիմելու մշակույթը և հավելեց, որ շատ դեպքերում ամուսնալուծություններ չեն լինի, եթե ժամանակին դիմեն մասնագետի խորհուրդներին:
Հոգեբանի խոսքերով, ավելի շատ կանայք են դիմում ամուսնալուծվեու պահանջով, քանի որ տղամարդիկ այս կամ այն կերպ իրենց պահանջմունքները բավարարում են, իսկ կանայք դիտվում են միայն որպես երեխա պահող: Ամուսնալուծությունների պատճառներից նա առանձնացրեց նաև կանանց խանդրը, որը հոգեբանի խոսքերով, շատ ժամանակ անհիմն է:
Ս. Սեդրակյանը նշեց, որ ամուսնանալու համար լավագույն տարիքը անհատական է, քանի որ կան նախաամուսնական վախեր և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ:
Նա առանձնացրեց նաև ամուսնությունների համար ճգնաժամային տարիները, որոնք հոգեբանի խոսքերով, ամուսնության առաջին հինգ տարին է և վերջին տարիները, քանի որ կա նաև միմյանցից ձանձրանալու խնդիրը:



