Antifake.am-ը գրում է.
Համացանցում և տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որը մեկնաբանվում է որպես Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձակման դեպք, որում թշնամին Հայատանի տարածքում նսեմացնում ու հարվածում է հայ զինծառայողներին:
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, իմքայլական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արփի Դավոյանը, վարչապետի աշխատակազի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, սյունեցի իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՊՆ-ի անունից սուտ հայտարարություն էին տարածել, թե տարածվող տեսանյութն առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
Հատվածը, որը մեջբերել են Ալեն Սիմոնյանը, Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե ՊՆ պաշտոնական պարզաբանումն էր, այլ «Տեղեկատվության ստուգման կենտրոնի եզարահանգումը, քանի որ ՊՆ-ն կենտրոնին հայտնել էր, որ իրենք ստուգում են, թե երբ ու որտեղ է արված տեսանյութը։
ՊՆ-ն արդեն իսկ հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Իշխանական քարոզչամեքենան փաստորեն հերթական անգամ փորձ էր անում խաբել ժողովրդին, ինչպես պատերազմի օրերին։ Նշենք, որ կեղծիքը տարածվել է իշխանական ֆեյքերի ֆաբրիկաների, կեղծ օգտահաշիվների, էջերի ու իշխանական շահեր սպասարկող ԶԼՄ-ների կողմից, ինչպես օրինակ՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության, Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի, սորոսական Factor.am-ի և MedaLab-ի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող Civic.am-ի, իշխանական թեքում ունեցող «Ա1+»-ի, Ալեն Սիմնոնյանի կնոջը պատկանող FreeNews.am-ի, իշխանական շահերը սպասարկող անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am-ի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող «MediaNews»-ի, «Հեղափոխության պահապաններ» խմբակին պատկանող «HAYQ» մեդիայի և այլնի կողմից։
ԿԵՂԾԻՔ ՏԱՐԱԾԱԾ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ.
ԿԵՂԾԻՔ ՏԱՐԱԾԱԾ ՄԵԴԻԱՆԵՐԸ.
ԿԵՂԾԻՔԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՖԵՅՔԵՐԻ ՖԱԲՐԻԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԷՋԵՐԻ ԿՈՂՄԻՑ.