Galatv.am-ը գրում է.
ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է նաև վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների՝ մասնավորապես բուհերում արձանագրվող թանկացումների մասին:
Նա նշել է, որ նմանատիպ հարցեր իրենց նիստում չեն քննարկվել, այլ քննարկվել են համապատասխան պետական մարմիններում:
«Թե հանրապետության վարչապետը, թե կրթության գիտության նախարարը իրենց պատրաստակամությունն են հայտնել, թե հրապարակային աշխատելու, թե նաև օրենսդրական նախաձեռնությունները կրթության գիտության նախարարը նախապատրաստում է և պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ավելին, բուհերը ինքնակառավարվող մարմիններ են և պետությունը, նաև իշխանությունը, չեն կարող ինչ-որ տոտալիտար մեթոդներ կիրառել, և դա սխալ է, դա հակաժողովրդավարական է»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ