1in.am-ը գրում է.
Մեծ, ընդարձակ տարածքում աղջիկն իրեն ավելի լավ կզգա, քան մեկ այլ վայրում: Դա վերջին ուսումնասիրության ժամանակ պարզել են հոլանդացի գիտնականնեը: Փորձի ժամանակ կամավորներին տարբեր անձնական հարցեր են տվել՝ սեռական հակումներից, մինչև հոգեմետ նյութերի չարաշահումը։ Մասնակիցները 17 %-ով ավելի անկեղծ են պատասխանել հարցերին, երբ մեծ, ընդարձակ սենյակում են եղել: Ուսումնասիրության տվյալներով՝ դրա գլխավոր պատճառն այն է, որ մարդն իրեն նեղ պատերով և ցածր առաստաղով սենյակում ճնշված է զգում, գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
«Բացի դրանից, եթե դու քո ընտրյալին շատ մոտ նստես, դա կարող է կլաուստրոֆոբիա առաջացնել, և աղջիկը որպես անձնավորություն չի բացվի: Այսպիսով, գիտնականները նշում են, որ առաջին ժամադրության համար լավագույն վայրերն են զբոսայգիները, սրճարանները, կինոթատրոնները և հասարակական ու մշակութային այլ վայրեր: