Doctors.am-ը գրում է.
Վաղուց հայտնի է, որ ժամանակագրական տարիքը չի համապատասխանում կենսաբանական տարիքին: Դուք կարող եք լինել 30 տարեկան, բայց զգալ Ձեզ 50 և հակառակը՝ 40-ն անց լինեք՝ 20 տարեկանի էներգիայով:
Այսպիսով, փորձենք պարզել Ձեր կենսաբանական տարիքը:
1. Չափում ենք անոթազարկը: Ձեր խնդիրն է չափել անոթազարկը հանգիստ վիճակում, այնուհետև կատարել 30 կքանստում և կրկին չափել. եթե տարբերությունը կազմում է 10 զարկ,ապա բիոլոգիապես 20 տարեկան եք,10-20 հարված՝ 30 տ., 20-30՝ 40տ., 30-40՝ 50տ.,40՝ 60տ.:
2. Ստուգում ենք հոդերը: Ձեռքերը հետ տարեք և միացրեք թիակների մակարդակին, եթե հեշտ ստացվեց, ապա 20տ. եք, հաջողվեց միայն մատները հպել՝ 30տ., չհաջողվեց նույնիսկ հպվել՝ 40տ.,չկարողացաք ձեռքերը հետ տանել դեպի մեջք,ապա 60տ. եք:
3. Ստուգում ենք ճկունությունը: Կանգնեք ուղիղ, ոտքերը մի փոքր ծալեք ծնկների հատվածում և փորձեք դիպչել հատակին.ափերը ամբողջությամբ հպվում են հատակին,ապա 20տ. եք, միայն մատներն են դիպչում հատակին՝ 30-40տ.,հաջողվեց հասնել սրունքին՝ 40տ.,հասաք միայն ծնկներին՝ 60տ. և ավելի:
4. Ստուգում ենք հավասարակշռությունը: Փակեք աչքերը, կանգնեք ձախ ոտքին, ձեռքերը դրեք իրանին և հաշվեք՝ քանի վայրկյան կդիմանաք այս դիրքում. 30 վրկ և ավելի՝ 20տ.,20վրկ.՝ 40տ.,15վրկ.՝ 50տ.,10վրկ.՝ 60տ.:
5. Ստուգում ենք մաշկային ծածկույթների վիճակը: Հայտնի է, որ առավել երիտասարդ մաշկը կոլագենային թելերի հաշվին արագ է վերականգնվում: Պարզապես սեղմեք ափի հետին մակերեսի մաշկը 5 վայրկյանների ընթացքում և բաց թողելուց հետո հաշվեք՝ որքան ժամանակում է վերադառնում բնական գույնը: 5վրկ.՝ 30տ. փոքր,8վրկ.-ից ավելի՝ շուրջ 40տ.,10վրկ.-ից ավելի՝ 50տ.,15վրկ.-ից ավելի՝ 60տ.: