Ալբանիա-Հայաստան՝ 2:0 (Թարմացվում է)Armsport.am-ը գրում է.

68՝ ԳՈԼ: 2:0: Փոխարինման դուրս եկած Էրգիս Կաչեն ուժեղ հարվածով կրկնապատկում է հաշվի տարբերությունը: Հարոյանը չհասցրեց փակել հարվածի ճանապարհը:
66՝ Աղվան Պապիկյանը փոխարինեց Արթուր Եդիգարյանը:
62` Տանտերերի իրացրած անկյունայինից հետո Կասպարովը դժվարությամբ հեռացրեց գնդակը:
60՝ Անկյունայինի իրավունք էին ստացել հայ ֆուտբոլիստները, սակայն անհաջող խաղարկեցին այն:
59՝ Արթուր Սարկիսովը փոխարինեց Մարկոս Պիզելիին:
55՝ Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի շատ է տիրում գնդակին, սակայն վտանգավոր պահեր ստեղծել դեռ չի հաջողվում:
46`  Մեկնարկեց երկրորդ խաղակեսը: Հայաստանի հավաքականի կազմում Ռոման Բերեզովսկուն փոխարինել է Գեւորգ Կասպարովը:

Առաջին խաղակեսն ավարտված է: Ընդմիջում:

43՝ Լեւոն Հայրապետյանի կոպիտ սխալի արդյունքում ալբանացիները վտանգավոր գրոհ ձեռնարկեցին, սակայն եզրափակիչ փուլում փոխանցումն անհաջող ստացվեց:
39` Հերթական անկյունայինն իրացրին տանտերերը, բայց վտանգավոր ոչինչ չկար:
36` Յուրա Մովսիսյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
34՝ Տանտերերի իրացրաց անկյունայինից հետո Բերեզովսկին փրկեց Հայաստանին երկրորդ գոլից:
33՝ Ալբանացիները պատասխանեցին ոչ պակաս վտանգավոր գրոհով, որը կարող էր ավարտվել գոլով, եթե անձնուրաց չգործեր Վարազդատ Հարոյանը:
32՝ Օզբիլիսի լավ փոխանցումից հետո Ղազարյանը հայտնվեց նպաստավոր դիրքում եւ հարվածեց, սակայն դարպասապահը փրկեց տանտերերին:
31՝ Օզբիլիսը փորձեց հարվածի դուրս բերել Մովսիսյանին, սակայն դարպասապահ Բերիշան ավելի շուտ հասավ գնդակին:
30՝ Ալբանացիները կարող էին երկրորդ գնդակն ուղարկել Հայաստանի դարպասը, սակայն եզրային ճեղքումից հետո Ռաման չհասավ խաղընկերոջ փոխանցմանը: Հայաստանի հավաքականի պաշտպանությունն առաջին կեսում անմխիթար տեսք ունի...
28՝ Անկյունայինի խաղարկումից հետո Մարկոս տուգանայինի մատույցներից հարվածեց, սակայն շեղ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել