ՊՆ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հրաժարվել ներկայանալ իրադրության հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին։
Մի բան արդեն հստակ է՝ ստեղծված լարված իրադրության, նոր սադրանքների, նոր էսկալացիայի հրահրման առումով շահագրգիռ սուբյեկտները քիչ չեն։
Մյուս կողմից՝ տեսանելի է, որ Իրանն ու ՌԴ-ն իրադրության հետագա սրումը համարում են իրենց կենսական շահերին հակասող և այս ուղղությամբ սպասելի ակտիվություն են դրսևորում, որի նպատակը լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխումն է։
Հատկապես այս երկրների հետ մեծ աշխատանք կա տանելու և ընդհանուր մոտեցումները առավելագույնս համադրելու խնդիր։
Նպատակը մեկն է՝ կանխել իրադրության հետագա բարդացումը։
Բայց դա չպետք է լինի մեր նոր զիջումների, պատվազրկության և կորուստների հաշվին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել