Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ shamshyan.com-ի խմբագրություն էին ահազանգել մի խումբ քաղաքացիներ, ովքեր այս պահին անօգնական վիճակում գտնվում են Օհանավան տանող ճանապարհին, «Թամարա ֆրութ» կազմակերպության մոտակայքում: Բանն այն է, որ «Nona Tour» ուղևորատար գործակալությանը պատկանող ավտոբուսը, որը իրականացնում է Երևան-Մոսկվա երթը, խափանվել է, և մոտ 50 հոգի տարբեր տարիքի՝ այդ թվում նաև երեխաներ, շուրջ 5 ժամ է մնացել են անօգնական: «Nona Tour»-ից առաջարկել են ճանապարհը շարունակել փոքր, անհարմար երթուղայինով, բայց ուղեվորները դեմ են եղել, քանի որ նման փոխադրամիջոցով անհնար է 50 հոգով շարունակել այդքան երկար ճանապարհը: Ի դեպ նշենք, որ «Nona Tour» ընկերությանը պատկանող ավտոբուսը պետք էր Երևանից շարժվեր ժամը 16:00-ին, սակայն շարժվել է ժամը 18:00-ին՝ այն էլ մեծ վեճից հետո:
Նյութն ամբողջությամբ` այստեղ



