Հայաստանի հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում։
Նշեմ, որ հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ մի մասն անցնում է ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։
Դեռ նախորդ տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված հիշվեց այլընտրանքային ճանապարհի մասին, տրվեց խոստումներ, սակայն լուրջ աշխատանք դեռևս չի տարվել և չնայած ճանապարհը երթևեկելի է ու մասնակի օգտագործվում է, սակայն նրա մի քանի տասնյակ կմ-ի հասնող հատվածը վերանորոգման/հիմնանորոգման խիստ կարիք ունի։
Միգուցե այն որևէ ծրագրով հաստատվել է, սակայն շատ վաղուց՝ որպես առաջնահերթություն, այդ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին։
Ստեղծված իրադրությունը ճգնաժամային, պայթյունավտանգ համարողները հետպատերազմյան փուլում որևէ լուրջ քայլ չեն կատարել Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման, ռազմավարական նշանակության կոմունիկացիաների ստեղծման/արդիականացման ուղղությամբ, իսկ երկիրը շարունակվում է ընթանալ առանց վարորդի և բավականին բարձր արագությամբ։
May be an image of mountain
May be an image of road, tree, nature and mountain
May be an image of tree and road
May be an image of mountain, tree, sky and nature
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել