Armsport.am-ը գրում է.
39` Հերթական անկյունայինն իրացրին տանտերերը, բայց վտանգավոր ոչինչ չկար:
36` Յուրա Մովսիսյանը հայտնվեց խաղից դուրս վիճակում:
34՝ Տանտերերի իրացրաց անկյունայինից հետո Բերեզովսկին փրկեց Հայաստանին երկրորդ գոլից:
33՝ Ալբանացիները պատասխանեցին ոչ պակաս վտանգավոր գրոհով, որը կարող էր ավարտվել գոլով, եթե անձնուրաց չգործեր Վարազդատ Հարոյանը:
32՝ Օզբիլիսի լավ փոխանցումից հետո Ղազարյանը հայտնվեց նպաստավոր դիրքում եւ հարվածեց, սակայն դարպասապահը փրկեց տանտերերին:
31՝ Օզբիլիսը փորձեց հարվածի դուրս բերել Մովսիսյանին, սակայն դարպասապահ Բերիշան ավելի շուտ հասավ գնդակին:
30՝ Ալբանացիները կարող էին երկրորդ գնդակն ուղարկել Հայաստանի դարպասը, սակայն եզրային ճեղքումից հետո Ռաման չհասավ խաղընկերոջ փոխանցմանը: Հայաստանի հավաքականի պաշտպանությունն առաջին կեսում անմխիթար տեսք ունի...
28՝ Անկյունայինի խաղարկումից հետո Մարկոս տուգանայինի մատույցներից հարվածեց, սակայն շեղ էր:
20՝ ԳՈԼ: 1:0: Ռաման սուր անկյան տակ հարվածեց, իսկ գնդակը դիպչելով Կամո Հովհաննիսյանին՝ մի փոքր փոխեց ուղղությունը եւ հայտնվեց դարպասում: Նկատենք նաեւ, որ օդային պայքարում վնասվածք էր ստացել Վարազդատ Հարոյանը, ով հարվածի պահին կռացած վիճակում էր:
19՝ Սխալվեցին տանտերերը տանտերերը կենտրոնում եւ Մովսիսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն Բերիշան մի ակնթարթ շուտ հասավ գնդակին, իսկ վրա հասած Մարկոսը չկարողացավ ճիշտ շարունակություն գտնել:
13՝ Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո Բերիշան տիրեց գնդակին:
8՝ Մարկոսը ոչ մոտ տարածությունից հարվածեց դարպասապահի վրա. ով որսաց գնդակը:
2՝ Տանտերերի իրացրած անկյունայինից հետո Ռոման Բերեզովսկին տիրեց գնդակին:
1՝ Հանդիպումը մեկնարկեց:
________________________________________
Տիրանա, «Քեմալ Սթաֆա» մարզադաշտ
Ընկերական հանդիպում
Ալբանիա. 12. Էտրիտ Բերիշա, 4. Արմենդ Դալկու, 5. Լորիկ Կանա, 3. Ադմիր Տելի, 7. Անսի Ագոլի, 21 Օդիսե Ռոշի, 14. Միգյեն Բաշա, 18. Ամիր Աբրաշի, 20. Վալդետ Ռամա, 9. Էդմոնտ Կապլանի, 16. Ահմեդ Յանուզի
Պահեստայիններ՝ 23. Օրգես Շեհի, 2. Անդի Լիլա, 6. Ռենատո Արապի, 8. Էմիր Լենայի, 10. Յուրգեն Գյասուլա, 11. Էրգիս Կացե, 13. Սաբիեն Լիլայ, 15. Մեգրիմ Մավրայ, 17. Վուլենտ Բաշա, 19. Արմանդո Վայուշի, 22. Շկելզեն Գաշի
Հայաստան. 1. Ռոման Բերեզովսկի, 20.Լևոն Հայրապետյան, 3. Վարազդատ Հարոյան, 2. Արտյոմ Խաչատուրով, 13. Կամո Հովհաննիսյան, 10. Գևորգ Ղազարյան, 7. Արթուր Եդիգարյան, 6. Կառլեն Մկրտչյան, 23. Արազ Օզբիլիս, 8. Մարկոս Պիզելի, 14. Յուրա Մովսիսյան
Պահեստայիններ՝ 12. Գեւորգ Կասպարով, 15. Հրայր Մկոյան, 17. Արթուր Ավագյան, 21. Դավիթ Մանոյան, 11. Արթուր Սարկիսով, 4. Տարոն Ոսկանյան, 19. Նորայր Ասլանյան, 24. Գոռ Մանուկյան, 9. Աղվան Պապիկյան, 16. Սարգիս Ադամյան