1in.am-ը գրում է.
Ջենիֆեր Էնիսթոնը և Բրեդ Փիթն ամուսնացած են եղել 5 տարի: Նրանք ամուսնալուծվել են 2005-ի հունվարին: Պատճառը Փիթի և Անջելինա Ջոլիի սիրավեպն էր:
Ամուսնալուծությունից գրեթե 10 տարի է անցել, սակայն Էնիսթոնը դեռևս չի կարողանում ուշքի գալ: Նա այնպիսի ատելություն է զգում իր նախկին ամուսնու ներկայիս ընտրյալի հանդեպ, որ չի կարողանում նրա հետ միևնույն վայրում գտնվել:
Կիրակի օրը Ջենիֆեր Էնիսթոնը «Բրիտանական ավիաուղիների» ինքնաթիռով պատրաստվել է Լոնդոն մեկնել, որտեղ պետք է տեղի ունենար «Մենք՝ Միլլերներս» ֆիլմի շնորհանդեսը: Սակայն պարզվել է, որ նույն այդ չվերթով Լոնդոն է մեկնում նաև Անջելինա Ջոլին: Իմանալով այդ մասին՝ օդանավակայանի աշխատակցիները նախազգուշացրել են Էնիսթոնին: Դերասանուհին անմիջապես փոխել է իր տոմսը այլ չվերթի համար, հաղորդում է Tele.ru-ն: