Galatv.am-ը գրում է.

«Վերջին երեք տարում մենք Հայաստանից դեպի Ադրբեջան վերադարձրած գոնե երեք զինվոր ունենք, այսինքն Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք հայտնվել էին ՀՀ տարածքում, իսկ ՀՀ քաղաքացի, որ Ադրբեջանում գերության մեջ է, վերջին երեք տարում ոչ մի հոգի չի վերադարձվել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում համեմատական բնութագիր ներկայացնելով մեր և Ադրբեջանի ռազմագերիների վիճակագրության մասին՝ նշեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հարցին, թե մենք որքան ժամանակում ենք վերադարձրել Ադրբեջանի ռազմագերիներին, խոսնակը պատասխանեց.

«Ինչքան ժամանակում որ ԿՄԽԿ-ն կարողացել է լուծել այդ հարցերը, մենք խնդիրներ չենք ստեղծել, մենք չենք վերադարձնողը կամ չվերադարձնողը. դա Կարմիր Խաչն է անում, իսկ մենք ընդամենը խոչընդոտողը կամ չխոչընդոտողն ենք»:

Ինչ վերաբերում է հակառակորդի տարածած այն տեղեկությանը, թե մենք նույնպես տեսանկարահանել ենք իրենց ռազմագերիներին և այժմ իրենց ենք մեղադրում Ժնևյան կոնվենցիայի խախտման մեջ, Հովհաննիսյանը նշեց.

«Շատերից ենք հարցազրույց վերցրել, բայց ոչ մեկինը չենք հրապարակել, մենք հարցազրույցներ ունենք, որ մինչև հիմա պահպանված է և չի հրապարակվում միայն այն պատճառով, որ չվնասենք, այդ մարդիկ չնայած չկան արդեն, բայց նույնիսկ դա չենք տարածում»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել