Aysor.am-ը գրում է.
Այս տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 8 822 ամուսնություն, 2012թ.-ի 9 217-ի դիմաց, այս տարվա վեց ամիսներին գրանցվել է ամուսնալուծության 2 822 դեպք, 2012թ-ի նույն ժամանակահատվածի 1 596-ի համեմատ: Այսօր այս մասին լրագրողներին ասաց Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Հոգեբան, պորֆեսոր Սեդրակ Սեդրակյանը իր հերթին նշեց, որ այսօր միայնակության խնդիր կա և որոշ մարդիկ պարզապես դիմում են ամուսնական գործակալություններ:
«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղինյանն էլ փոխանցեց, որ իրենց դիմում են թե կանայք, թե տղամարդիկ, հաճախ տղամարդիկ ունեն երկու բարձրագույն կրթություն, մի քանի տեղ են աշխատում ու պարզապես ժամանակ չունեն կին ընտրելու համար, գործակալություն նաև դիմում են լրագրողներ:
Տղամարդիկ պահանջում են նախ և առաջ նիհար կին, սիրունատես, իսկ աչքերի ու հասակի վերաբերյալ պահանջները խիստ չեն, կանայք ցանկանում են աշխատանք ունեցող ամուսին, ու հատկապես` բնակարան: