Հարբած երիտասարդները 200կմ/ժ արագությամբ մեքենայով բախվել են ծառին. կա 8 զոհ

Այսօր Քիշնևում տեղի ունեցած սարսափելի ավտովթարը խլել է 8 երիտասարդի կյանք: 

Կարաոկե-ակումբ ընթացող մեքենան, որի ուղևորները եղել են ոչ սթափ վիճակում, մեծ արագության տակ կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրի ծառին: Օգնության հասած փրկարար ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ են դուրս բերել տուժածների մարմինները` մասնատելով մեքենան: Ուղևորներից 6-ը տեղում մահացած են եղել, 2-ն էլ հիվանդանոցի ճանապարհին են մահացել: Զոհերից 5-ը տղա էին, 3-ը` աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել