Գնդապետ Բորիս Ավագյանը քիչ առաջ Արմնյուզի եթերում նախ հաստատեց այն տեղեկությունը, որ ըստ ձեռքբերված պայմանավորվածության ադրբեջանական ուժերը Սև լճի տարածքում ունենալու են 4 հենակետ, յուրաքանչյուրում 15-ական զինվոր և դրել են պայման, որ նույնքան (ոչ ավել) հենակետ/զինվոր կարող է ունենալ հայկական կողմը։ Բացի դա, պարոն Ավագյանը հայտնեց սենսացիոն տեղեկություն. Պարզվում է, հայական կողմը խնդրել է Վրաստանի վարչապետին՝ Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բարեխոսել Ալիևի մոտ։ Վրաստանի վարչապետի և Ալիևի միջև այնուհետև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որը սակայն բացի հեգնանքից որևէ արդյունք չի ունեցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: