Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր ընտրական ինստիտուտների պարագայում դժվար է ընտրություններին մասնակցելը եւ ազատ միցակցության միջոցով հաղթելը:
Սակայն, եթե մեր ընդդիմությունը հեղափոխության չի գնում, ապա քաղաքական կյանքին մասնակցության ամենալեգալ միջոցն ընտրություններն են:
Համակարգը միայն Սերժ Սարգսյանը չէ, շատ ավելի ընդգրկուն հասկացություն է եւ, եթե ընդդիմությունն ուզում է փոշիացնել ռեժիմի ռեսուրսները, ապա իր թեկնածուն, ցանկալի է՝ համաձայնեցված եւ միասնական, պետք է ունենա բոլոր ընտրություններում:
Հիմա Սյունիքում առաջադրումներ են, ԱԺ թափուր մնացած ընտրատարածքում մանդատի հարց է վիճարկվում:
Ընդդիմությունն անհասկանալիորեն պասիվ է, մոտավորապես այն հիմնավորմամբ, որ Լիսկայի ստեղծած բարքերի պայմաններում ի՞նչ իմաստ ունի ընտրությունների մասնակցել:
Եթե անգամ մի պաշտոնաթող Լիսկայի դրածոյից եք վախենում, ապա խոստովանում եք, որ անզոր եք լիսկայածին համակարգի դեմ:
Գուցե սխալվում եմ, բայց տպավորությունն այդպիսին է:
Ռեժիմին, լիսկաներին մենք միֆականացնում ենք, դարձնում լեգենդ, հետո զարմանում ենք, որ հասարակությունը հույսեր չի կապում ընդդիմության հետ:
Ընդդիմադիր կուսակցությունները պետք է համարեն, որ Սյունիքում որոշվում է ոչ թե ոչինչ չարժեցող մեկ մանդատի հարց, այլ՝ համակարգը թուլացնելու, նրան լուսանցք մղելու խնդիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել