Emedia.am-ը գրում է.
Բոգորոդիցկի շրջանային դատարանը հրապարակել է ընտանիքը պաշտպանելու ժամանակ տան վրա հարձակված ավազակներին սպանած տուլացի ֆերմեր Գեղամ Սարգսյանի գործով դատավճիռը։
Российская газета-յի փոխանցմամբ, հարձակումն իրականացված ու նախապատրաստածներից Իրաքլի Աբուլաձեն դատապարտվեց 11, Յուրի Կոզլովն՝ 8, Չերեպովսկին՝ 24 տարվա ազատազրկման։
Տուժողի՝ Գեղամ Սարգսյանի դեմ հարուցված քրգործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ 2012-ի գարնանը Սարգսյանի տան վրա հարձակվեց 4 հոգուց բաղկացած ավազակախումբ։ Հարձակվողները ծեծեցին Գեղամին ու ընտանիքին, սպառնում էին սպանել 7-ամյա երեխային՝ փող պահանջելով։ Տան եղած ամբողջ գումարն ու ոսկեղենը հափշտակելուց հետո հարձակվողները որոշել են սպանել ընտանիքին։ Սարգսյանը, հասկանալով դա, ճողոպրել է խոհանոց ու, դանակը վերցնելով, մորթել է հարձակվողներից 3-ին՝ ծանր վիրավորելով չորրորդին։
Դեպքը մեծ արձագանք գտավ ռուսական հասարակությունում։ Բազմաթիվ մարդիկ, պաշտոնյաներ, լրագրողներ ու հասարակական գործիչներ հանդես եկան ի պաշտպանություն Սարգսյանի, արդարացնելով նրա գործողությունները։