Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բանակը եւս ուժասպառ էր ու հյուծված։
Հիշո՞ւմ եք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլը 6-ամսյա ժամկետ խնդրեց իրավիճակը կարգավորելու համար։
Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 6 ամսվա ընթացքում վերացնել 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ։
Կամա, թե ակամա Նիկոլը ստացավ այդ 6 ամիսը։ Եւ ոչինչ էլ չարեց։
Չլուծվեցին տնտեսության խնդիրները, երկրում մոլեգնում է գնաճը, գործազրկությունը եւ աղքատությունը։ Չլուծվեցին անվտանգության խնդիրները, բանակի քայքայումը շարունակվեց ավելի մեծ քայլերով, անգամ սահմանային դիրքեր չփորվեցին։
Բայց 6 ամսվա ընթացքում Ադրբեջանի բանակը կարողացավ հիմնականում վերականգնվել, թոթափել պատերազմական մզվածությունը եւ այժմ ի վիճակի է վերսկսել պատերազմի երկրորդ մասը։
Նիկոլը ժամանակ էր խնդրում Ադրբեջանի համար, Ադրբեջանի բանակի վերականգնման համար, Սյունիքը հանձնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4181380425256383
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել