10. Կայծակը հարվածում է հենց այն պահին, երբ Ջամայկայից վազորդ Հուսեյն Բոլթը հատում է 100 մետր վազքուղու վերջնագիծը: Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի աշխարհի առաջնություն, Մոսկվա 2013թ. օգոստոսի 11: Լուսանկարիչ` Օլիվեր Մորին:
9.Բոստոնի «Բրուիններ» հոկեյի թիմի պաշտպան Բոբի Օրը տափողակը հակառակորդ «Սուրբ Լյուիս Բլուզ» թիմի դարպասից ներս ուղարկելուց հետո բարձր թռիչք է գործում: Նրա վաստակած միավորը հաղթանակ է բերում թիմին Սթենլի գավաթի մրցախաղում: 1970թ.-ի մայիսի 10: Լուսանկարը` Րեյ Լուզիերի:

8.Մարզիչ Բելա Կարոլյին` գրկած 1996թ.-ի հուլիսի 23-ին Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի գիմնաստիկայի ԱՄՆ կանանց թիմի ոսկե մեդալակիր Քերի Սթրանգին, ով, չնայած ստացած ոտքի կոճի վնասվածքին, հաղթանակ է տանում` նվաճելով ոսկե մեդալը:

7. Կարճ տարածության մրցավազորդ Բեն Ջոնսոնը առաջ է անցնում մրցակիցներից 1988թ.-ին Հարավային Կորեայում` Սեուլում, կայացող Օլիմպիական խաղերի 100 մետր մրցավազքի կիսաեզրափակչի ժամանակ: Ջոնսոնը ոսկե մեդալ է նվաճում և ռեկորդ սահմանում, սակայն նա զրկվում է երկու ձեռքբերումներից էլ, երբ պարզ է դառնում նրա` ստերոյիդների օգտագործման մասին: Լուսանկարիչ` Սթիվ Փաուել:

6.Նյու Յորքի «Ռենջերներ» թիմի անդամ Ուեյն Գրեդզկին իր անցկացրած վերջին խաղից առաջ ողջունում է հանդիսատեսին: Այդ օրը` 1999թ.-ի ապրիլի 18-ին, «Ռենջերները» պարտվեցին «Պիտսբուրգ Պինգվինս» թիմին Մեդիսոն Սքուեը Գարդն մարզադաշտում: Լուսանկարը` Էզրա Շրոուի:

5.Ամերիկացի թենիսիստ Ջոն Մքենրոյը 1981թ.-ի Ուիմբլիդոն մրցախաղում հաղթանակ է տանում շվեդ Բջորն Բորգին 4-6, 7-6, 6-4 միավորներով: Մքենրոյը թոփ 10 լավագույն թենիսիստների ցանկում է գտնվում, չնայած այն փաստին, որ իր սպորտային կարիերայի ընթացքում խթանիչներ է օգտագործել:

4.«Սեյնթ Լյույիս Կարդինալ» թիմի խաղացող Մարկ Մքգուայրը Չիկագոյի գավաթի խաղի ժամանակ, 61-րդ մոտեցումը: 1998թ. սեպտեմբերի 7:

3. «Չիկագո Բուլզ»-ի խաղացող Մայքլ Ջորդանը իր վերջին խաղի ժամանակ նետում է հաղթական գնդակը «Յութա Ջազի» հետ NBA-ի եզրափակիչ խաղի ժամանակ, 1998թ.: Չնայած 2001թ.-ին Ջորդանը նորից վերադարձել է բասկետբոլ, սակայն երկրպագուները նրա 1998-ի նետումը համարում են Ջորդանի կարիերայի հրաժեշտի կատարյալ նետումը:

2.Մայք Թայսոնը կծում է Էվանդեր Հոլիֆիլդի ականջը բռնցքամարտի ծանր քաշայինների WBA առաջնության 3-րդ ռաունդում: Լաս Վեգաս, 1997թ.-ի հունիսի 28:

1.Մուհամեդ Ալին` այն ժամանակ Կասիուս Կլեյը, հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկում անպարտելի ծանրքաշային Սոնի Լիսթոնին: 1965թ. մայիսի 25:




