Tert.am-ը գրում է.
2013-ի հուլիսի 1-ից կիրառության մեջ են մտել նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները` տարեկան 500 միլիոն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Այս մասին հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն ունեն մի շարք առավելություններ, մասնավորապես՝ դրանք բացառում են ծրագրային միջամտությունները և այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները: Իսկ մյուս կողմից նախատեսում են հարկ վճարողների համար բացառիկ հարմարավետություն, մասնավորապես՝ նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ հարկ վճարողների համար կրճատվում է 12 հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար տրամադրում է համապատասխան տեղեկատվություն:
Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ առաջիկայում համապատասխան ծրագրային ապահովման պարագայում, նոր սերնդի ՀԴՄ-ի միջոցով հարկ վճարողները կկարողանան նաև դուրս գրել հարկային հաշիվներ, ինչը հնարավորություն կտա լուծելու տարիներ շարունակ մեր առջև ծառացած մի խնդիր. «Շրջիկ կետերի միջոցով առևտուր իրականացնելու դեպքում առ այսօր նման փաստաթղթերի հնարավորությունը բավականին սահմանափակ էր: Իսկ նոր մեխանիզմի շնորհիվ, առանց նախապես գնորդին հայտնի լինելու առաքումների դեպքում, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ունենալու շատ հեշտությամբ կատարել իրենց առևտրային գործարքները»:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից, իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ